Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար
Մինչ Հայաստանում պաշտոնապես հաստատում են՝ ապրիլի 8-ին հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու Հայաստան, իսկ քիչ անց իրենք իրենց հերքում՝ «գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է», Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, իր պարտավորություններին համապատասխան ՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին:
«Մենք ցույց ենք տվել, թե որքան պատասխանատու ենք այդ հարցում. մենք ավելի քան 70 ռազմագերիների ենք փոխանցել Հայաստանին»,- minval.az-ի հաղորդմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ հայկական կողմին են փոխանցվել մարտական գործողությունների ժամանակ գերեվարված բոլոր անձինք:
«Որպեսզի զինվորականները համարվեն ռազմագերիներ, նրանք պետք է գերեվարված լինեն ռազմական գործողությունների ընթացքում:
Նրան, ովքեր ավելի ուշ են ձերբակալվել հակաահաբեկչական գործողությունների ժամանակ, կարելի է անվանել ահաբեկիչ, բայց ոչ ռազմագերիներ»,- ասել է Բայրամովը:
Հարակից հրապարակումներ`
- Որ դրանց հետ բանակցողն ու քննարկողը դուք լինեք՝ կխախտեն էլ, կգցեն էլ, ոտքերն էլ վրեներդ կսրբեն. Աբրահամյան
- Գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է. Ավինյանի գրասենյակ