ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ-ի 1-ին եռամսյակի արդյունքներով
Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով: Հիշատակումների ընդհանուր թիվը 393 է, ինչը կազմել է 2021թ. առաջին եռամսյակում հրապարակումների 41%-ը:
Բանկի տարածած հաղորդագրության համաձայն, 2021թ․ առաջին եռամսյակի կտրվածքով ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար է նաև ԶԼՄ-ներում ունեցած դրական հիշատակումների թվով (294 հրապարակում) և թերթերում հիշատակումների թվով (57 հրապարակված հոդված):
Բանկից հիշեցնում են, որ 2020թ.-ի վերջին երկու եռամսյակների արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը նույնպես առաջատար է եղել ՀՀ բանկերի շարքում` ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների և դրական հիշատակումների ցուցանիշներով:
«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս հաճախորդների իրազեկմանը նորություններին, նոր պրոդուկտներին և ծառայություններին, հատուկ առաջարկներին և Բանկի կողմից իրականացվող ակցիաներին և օգտագործում ենք տեղեկատվության տարածման կապի բոլոր հիմնական հարթակները՝ մեր հաճախորդներին առավելագույնս տեղեկացնելու նպատակով»,-ասված է հաղորդագրության մեջ։
MaxMonitor համակարգը, վերահսկելով Հայաստանի բոլոր առևտրային բանկերի հրապարակումներն, իրականացնում է մոտ 150 հայկական լրատվական կայքերի, 16 անուն թերթերի և 12 հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումների մոնիտորինգ՝ ՀՀ 17 առևտրային բանկերի գծով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան
- ՎՏԲ-Հայաստան Բանկը փաստաթղթային բիզնեսի շրջանակներում ֆինանսավորել է United Travel ընկերությանը
- «Ճանապարհորդե՛ք աշխարհով Boingo Wi-Fi անսահմանափակ ինտերնետով ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard World Black Edition քարտով»
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է ավտովարկավորման հնարավորությունները KIA MOTORS ավտոսրահի հետ համատեղ
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով ընկերության գործունեության ընդլայնման համար
- ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «ԱՎՏՈՏԵԽ» ՍՊԸ-ին փաստաթղթային բիզնեսի շրջանակներում
- ՎՏԲ. Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան