Վազգեն Մանուկյան. Հրայր Հովնանյանը երազում էր տեսնել ուժեղ, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող երկիր ու ժողովուրդ
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջող ուժերի կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջդրված Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ։
Ցավակցական խոսքում ասված է.
«Ափսոսանքով ու ցավով տեղեկացա մեր երկրի և ժողովրդի մեծ նվիրյալներից մեկի՝ Հրայր Հովնանյանի մահվան մասին:
Անմնացորդ նվիրված լինելով Հայրենիքին՝ Հովնանյանի կյանքի և գործունեության գլխավոր նպատակն էր Հայաստանի ու Արցախի հզորացումը: Նա երազում էր տեսնել ուժեղ, բարեկեցիկ, աշխարհում իր տեղն ու դերն ունեցող երկիր ու ժողովուրդ:
Այդ երազանքի իրագործման համար նա ջանք չէր խնայում՝ նախաձեռնելով ու հաջողությամբ կյանքի կոչելով բազմաթիվ հայրենանպաստ ծրագրեր, ոգեշնչելով ապագայի նոր երազանքների ու հաղթանակների կերտմանը:
Խորին ցավակցություն եմ հայտնում մեծ բարերարի ընտանիքին, հարազատներին և մեր ողջ ժողովրդին»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին