Քրդերը Ֆրանսիայում հարձակվել են թուրքական ասոցիացիայի վրա
Տարբեր գործիքներով զինված քրդերը Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն շրջանի Մարինյան համայնքում հարձակվել են թուրքական ասոցիացիայի վրա, կոտրել ապակիներ։
Կարծես թե, «Գորշ գայլերի» կողմից Լիոնի քրդական մշակույթի կենտրոնի վրա հարձակումը վրեժխնդրության ալիք է առաջացրել ամբողջ Ֆրանսիայում։
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին «Գորշ գայլերի» զինված անձինք, ըստ ականատեսների, մոտ քսան մարդ, ներխուժել էին Լիոնի քրդական միության շենք և ենթադրաբար մարմնական վիրավորում հասցրել չորս մարդու՝ փախչելուց առաջ, առանց մեծ նյութական վնաս հասցնելու:
Ֆրանսիայի կառավարության որոշմամբ «Գորշ գայլեր» կազմակերպությունն արգելվեց երկրում նախորդ տարվա նոյեմբերին, սակայն թուրք ծայրահեղ աջակողմյան, պրոէրդողանական կազկակերպությունը շարունակում է ատելության ու բռնության քաղաքականությունը երկրում, հատկապես ուղղված հայերի ու քրդերի դեմ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները