Իրանը հայտարարել է, որ չի դադարի առաջ շարժվել ատոմային ոլորտում, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերացրել պատժամիջոցները
Իրանը մտադիր չԷ դադարեցնել որևէ գործունեություն միջուկային բնագավառում, մինչև ԱՄՆ-ը չվերացանի իր նկատմամբ բոլոր պատժամիջոցները և չվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով քաղաքական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արագչի խոսքը։
Նա ասել է, որ Թեհրանը չի դադարեցնի և նույնիսկ չի նվազեցնի իր գործունեության տեմպերը միջուկային ոլորտում, հատկապես այն հարցում, որը վերաբերում Է ուրանի հարստացմանը։ Ուրանի հարստացման գործընթացը մինչև 20-տոկոսանոց մակարդակ տեղի կունենա նույնիսկ ավելի արագ տեմպերով, քան նախատեսված Է Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում:
Այդ միտումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև չկնքվի համաձայնագիր, որն ԱՄՆ-ին պարտավորեցնի չեղյալ հայտարարելու բոլոր պատժամիջոցները, ընդ որում դրանք բոլորը պետք Է վերացվեն միանգամից:
Արագչիի խոսքով՝ «հայտնվել են նշաններ, որ ամերիկացիները վերանայում են իրենց դիրքորոշումը, և մի կողմ են դրվում բոլոր պատժամիջոցների վերացումները, բայց առայժմ իրանական կողմը չի կարող գնահատական տալ, քանի որ բանակցություններն ավարտված չեն:
«Երկար ճանապարհ Է սպասվում։ Սակայն բանակցություններն առաջ են շարժվում և ընթանում են կառուցողական մթնոլորտում»,- շեշտել է իրանցի պաշտոնյան:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ը կմասնակցի Իրանի հետ «միջուկային համաձայնագրի» շուրջ բազմակողմ բանակցություններին
- Ֆրանսիայի ԱԳ նախարարը Իրանին կոչ է արել զերծ մնալ միջուկային գործարքի հետագա խախտումներից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան