«Ուղղաթիռը մտավ ՊՆ պլաշադկա, չեմ կարող ասել, որ մեկն էր, երևի պաշտպանության նախարարը կլիներ, վերցրեց ու տարավ»
Երեկվանից ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մուտքներն արգելափակած անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը ժամը 08:00-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել էր՝ մի քանի րոպե առաջ ուղղաթիռն եկավ, մտավ ՊՆ շենքի «պլաշադկա», «չեմ կարող ասել, որ մեկն էր, համենայն դեպս երևի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հաստատ կլիներ, վերցրեց ու տարավ»։
«Դուք այս մի քանի օրվա ընթացքում քայլեր արեցիք, որը ձեզ երբեք չի ներվելու: Դուք արհամարհեցիք մարդկանց, որոնց հարազտաներն ու բարեկամներն իրենց կյանքն են զոհել այս երկրի համար, ովքեր այսօր տառապում են Ադրբեջանի բանտերում, դուք արհամարհեցիք շիրիմները։ Դուք ամենավերջին վախկոտի պես փախաք, էնքան թասիբ, նամուս չունեիք, որ գայիք, կանգնեիք մայրերի առաջ»,- ասում է Ա. Ղուկասյանը:
Ավելի ուշ ուղիղ եթերում Ա. Ղուկասյանը հայտարարում է, որ ոչ թե պաշտպանության նախարար է եղել, այլ ԳՇ պետը, քանի որ քիչ առաջ նախարարն իր մարդկանցով պտույտ էր տալիս ՊՆ տարածքով:
«Մենք կանգնած էինք դարպասների մոտ, նորից չմոտեցավ»,- նշում է նա:
politik.am-ը տեսանյութ է հրապարակել՝ թե ինչպես են ՊՆ նախարարին «Էվակուացվում» նախարարության շենքից:
Հարակից հրապարակումներ`
- Այս ղեկավարությունը թքած ունի թե մեր վրա, թե մեր երեխաների վրա. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- «Անընդհատ տարբեր թվեր են ասում, չգիտենք՝ քանի անհետ կորած զինծառայող ունենք»
- Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին ՊՆ մոտ են
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները