09.04.2021. Կորոնավիրուսի 1029 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 4589 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1029 նոր դեպք: Առողջացել է 1117 մարդ: Մեկ օրում մահացել է 26 մարդ: Նրանցից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, ապրիլի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 201158 դեպք, որոնցից 180160-ն` առողջացած, 3697-ը` մահվան ելքով: Մահվան ևս 944 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 4641 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16357 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 894461 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 08.04.2021. Կորոնավիրուսի 1231 նոր դեպք է գրանցվել, 32 մարդ մահացել է
- 07.04.2021. Կորոնավիրուսի 1025 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 05.04.2021. Կորոնավիրուսի 479 նոր դեպք է գրանցվել, 24 մարդ մահացել է
- 04.04.2021. Կորոնավիրուսի 590 նոր դեպք է գրանցվել, 20 մարդ մահացել է
- 03.04.2021. Կորոնավիրուսի 1192 նոր դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան