ՊՆ. Ադրբեջանաթուրքական պատվիրակություն չի եկել
Պաշտպանության նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Մամուլում հրապարակված տեղեկատվությունը, թե ապրիլի 8-ին Երևան է ժամանել ադրբեջանաթուրքական պատվիրակություն, իրականությանը չի համապատասխանում։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ևս մեկ անգած հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց, առավել ևս` հանրության համար զգայուն խնդիրների վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ գիշերը Երևան ժամանած օդանավը դատարկ չի եղել։ Դրանով Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական պատվիրակություն։
Ֆեյսբուքյան հայկական տիրույթում լայնորեն տարածվեց օգտատեր Արթուր Արամյանի գրառումը.
«Պարզից էլ պարզ էր ...
Շատերդ արդեն համոզվեցիք, որ մտահոգությունները տեղին էին։ Տեղեկացրե'ք մարդկանց, որ կառավարությունը չի մեկնաբանում տեղեկությունը, որ երեկ Բաքվից Հայաստան է ժամանել թուրք-ադրբեջանական պատվիրակություն՝ Մեղրիի տարածքում տեղորոշումներ անելու։
«Հրապարակ»-ը երեկ կեսգիշերին գրեց, որ գերիներին բերելու համար Բաքու մեկնած ինքնաթիռը դատարկ չի եկել: Ըստ կայքի, Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած տեղանքի ուսումնասիրությունը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը մամուլին ասել է, թե իրենք դրա վերաբերյալ մեկնաբանություն չեն կարող տալ, իսկ
Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը չի պատասխանում հեռախոսազանգերին»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան