Վիրավոր զինվորներն իրենց ձեռքի աշխատանքներից ստացված ավելի քան 2 մլն դրամը կնվիրաբերեն իրենց ընկերների բուժմանը
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքից հավաքված 2 612 000 դրամ զինվորները կնվիրաբերեն Զինվորի տանը: Այս մասին տեղեկանում ենք «Աջակցություն Վիրավոր Զինվորներին» ֆեսյսբուքյան էջից:
«2 612 000 դրամ զինվորները կնվիրաբերեն Զինվորի տանը
Beauty By Soldiers ծրագրի շրջանակում մեր առաջին ցուցահանդեսն ավելին, քան հաջողված էր: Տղաները վաճառեցին իրենց ձեռքի աշխատանքներն ու ամբողջ հասույթը նվիրաբերեցին Զինվորի տանը՝ իրենց և իրենց ընկերների բուժման համար:
2 ամսվա ընթացքում մեր Հելեն Առաքելյանի գաղափարը վերածվեց ցուցահանդեսի և այսօր էլ աննախադեպ մեծ թափով զարգանում է, ապագայի համար մեծ նախագծեր են ծրագրվում»,- նշված է էջում:
Հիշեցնենք, որ տղաները թիթեռներից կոմպոզիցիաներ էին պատրաստում:
Նախագծի հեղինակ Հելեն Առաքելյանն ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում պատմել էր, թե ինչպես որոշեց նման նախաձեռնությամբ հանդես գալ. «Մտածում էի՝ ինչ կարող եմ անել տղաների կողքին լինելու համար և ինչը կօգնի նրանց: Ես այս աշխատանքով արդեն 10 տարի է չէի զբաղվում: Հասկացա, որ տղաներին կօգնի այս աշխատանքը, քանի որ ձեռքի աշխատանքը հանգստացնում է նյարդային համակարգը, նաև գեղեցիկը, ստեղծագործելու ընթացքը զբաղեցնում է մարդու միտքը: Իրենց շատ ուրախացնում է ստեղծագործական աշխատանքը, գեղեցիկը: Ես չսխալվեցի»:
Տղաները խոստովանել են, որ իրենց շատ է օգնել այս աշխատանքը՝ կարողացել են փոքր ինչ ցրվել պատերազմի դաժան հիշողություններից։
Հարակից հրապարակումներ`
- Զինվորի տանը բացվեց զինվորների պատրաստած աշխատանքների ցուցահանդես-վաճառքը
- Երկրորդ կյանք ստացած վիրավոր զինծառայողները երկրորդ կյանք են տալիս թիթեռներին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան