ԱՄՆ-ում փակվել են «Johnson & Johnson» պատվաստումների երկու կենտրոն
Հյուսիսային Կարոլինայում և Կոլորադոյում կորոնավիրուսի վարակի դեմ զանգվածային պատվաստումների «Johnson & Johnson»-ի երկու կենտրոն ժամանակավորապես փակվել է 18 հիվանդների մոտ կողմնակի ազդեցություն առաջացնելու պատճառով: Նրանցից չորսը հոսպիտալացվել է: «The Wall Street Journal»-ի տարծած տեղեկությունը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Լուրում նշվում է, որ կենտրոնում պատվաստվել է ավելի քան 2.3 հազար մարդ:
Կոլորադոյի կենտրոնը դադարեցրել է աշխատանքը 11 պատվաստված անձանց բողոքներից հետո: «Johnson & Johnson»- ի խոսնակը նշել է, որ ընկերությունն ուսումնասիրում է պատվաստումների ցանկացած կողմնակի ազդեցության վերաբերյալ տեղեկատվությունը:
«Johnson & Johnson»-ի պատվաստանյութը մեկ բաղադրիչ պատվաստանյութ է, և դրա արդյունավետությունը գնահատվում է 66,1%: ԱՄՆ-ը դեղը հաստատել է փետրվարի 28-ին, Եվրամիությունն ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ այս տարվա մարտին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում գտնվող գործարանում փչացել են «Johnson & Johnson»-ի կողմից մշակված նոր տեսակի կորոնավիրուսի պատվաստանյութի 15 միլիոն դեղաչափ: