Պուտինն ու Էրդողանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են Ղարաբաղի կարգավորման գործընթացը։ Թուրքիայի ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության քայլերը տարածաշրջանում իրավիճակի կայունացումն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրներին:Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ:
Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: