Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել երթևեկության անվտանգությունը Բերձորի միջանցքում
Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման զինծառայողները շարունակում են վերահսկել Բերձորի միջանցքում հրադադարի ռեժիմի պահպանումը և երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև՝ սննդի և տարբեր բեռների տեղափոխումը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմերը պարբերաբար իրականացնում են մարտական վարժանքներ և զորավարժություններ՝ խախտումները ինչպես և դիտակետի վրա հնարավոր հարձակումները կանխելու սցենարներով:
Խաղաղապահների բոլոր դիտակետերը հագեցած են հատուկ ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր տրամաչափի զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկում իրականացնելու համար:
Բացի այդ, Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար, ՌԴ ՊՆ նյութատեխնիկական ստորաբաժանման մասնագետները սեղմ ժամկետներում կառուցել են բլոկ-մոդուլային ավաններ:
Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնաբավ օբյեկտներ են, որոնք հագեցած են կյանքի ապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Բնակելի հատվածները հագեցած են կահույքով (մահճակալներ, պահարաններ, խոհանոցային հավաքածուներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղներ), ինչպես նաև կենցաղային տեխնիկա (էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ):
Յուրաքանչյուր ավանի տարածքում կա արհեստական խոտածածկով մարզադահլիճ, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Շուշիի մոտակայքում գազատարի վնասված հատվածի վերականգնման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն ավելի քան 3500 օգնության հարցում են ստացել քաղաքացիների ընդունելության կենտրոնում
- Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին