ԱՄՆ-ում ներկայացվել է գդալ՝ սելֆիի սիրահարների համար
Ամերիկյան չոր նախաճաշ արտադրող Cinnamon Toast Crunch-ի բրենդը ներկայացրել է սելֆի-գդալ՝ սելֆի անելու փայտ, որի մի ծայրն ավարտում է գդալով, մյուսը՝ հարմարեցված է հեռախոսն ամրացելու համար: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
Ստեղծողները պդնում են, որ այս սարքն անհրաժեշտ է այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ընտրել՝ ուտել, թե նկարվել:
«Անցել են օրերը, երբ դուք ուտում էիք, իսկ ձեր ընկերներն այդ մասին չէին իմանում»,- ասվում է գովազդային հոլովակում:
Սելֆի-գդալի երկարությունը 76 սանտիմետր է: Այն թույլ է տալիս օգտվողին ուտել և նկարվել միաժամանակ: Այն ունի հեռակառավարման վահանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում