ՊՆ մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել
Պաշտպանության նախարարության շենքի մոտ լարված իրավիճակը է: Անհետ կորած զինծառայողների ծնողները երեկվանից փակել են շենքի մուտքեր և պահանջում են հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի և ԳՇ պետ Արտակ Դավթյանի հետ, սակայն այդպես էլ նրանց որևէ մեկը չի մոտեցել՝ պատասխանելու իրենց հարցերին:
Ոստիկանական մեծ ուժեր է հավաքված ՊՆ մոտ: Ոստիկանները պատ են կազմել, որպեսզի էլ ավելի շատ քաղաքացիներ չմոտենան մուտքերին:
«Խնդրում ենք, աղերսում ենք ենք մեր երեխաներին օգնեք: Ո՞վ կարող է օգնել, ղեկավարության մեջ հայ կա՞: Մեր երեխաներին ենք ուզում, ուրիշ բան չենք ուզում: Ով մեր երեխաներին օգնի, մենք նրա կողքին կանգնած կլինենք»,- ասում է ծնողներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Գերության մեջ գտնվող զինվորների ծնողները պահանջում են վերադարձնել իրենց զավակներին
- Այս ղեկավարությունը թքած ունի թե մեր վրա, թե մեր երեխաների վրա. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- «Անընդհատ տարբեր թվեր են ասում, չգիտենք՝ քանի անհետ կորած զինծառայող ունենք»
- Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին ՊՆ մոտ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան