Արքայազն Հարին և Մեգան Մարքլը 9 ամսվա ընթացքում 9 անգամ ոստիկանություն են կանչվել
Արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, Կալիֆոռնիա նահանգի Մոնտեցիտո քաղաք տեղափոխվելուց հետ ինը ամսվա ընթացքում ինը անգա ոստիկանություն են կանչել, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
2020-ի հուլիսին ոստիկանությունը չորս անգամ այցելել է Հարիի և Մեգանի Կալիֆոռնիայի տուն: Երեք դեպքերում զույգն օգտվել է ահազանգի հնարավորությունից, իսկ մեկ անգամ ոստիկանություն է կանչել զանգի միջոցով։ Ոստիկանություն կանչելու պատճառը չի հաղորդվում։
2020 թվականի դեկտեմբերի 24-ին ՝ կաթոլիկների սուրբ ծննդյան տոնի նախօրեին, ոստիկանությունը երկու ահազանգ է ստացել զույգից: Ինչպես պարզվել է, Օհայոյից ժամանած հարբած տղամարդը փորձել է մտնել Հարրիի և Մեգանի տուն:
Ոստիկանությունը Հարրիի ու Մեգանի տուն էր այցելել նաև հոկտեմբերի 16-ին: Կրկին գործադրվել էր «ահազանգ» հրահանգը։ Ընդամենը ինը ամսվա ընթացքում զույգի տանն առկա անվտանգության համակարգը հինգ անգամ ահազանգել է։
Տունը, որտեղ Հարին և Մեգանը տեղափոխվել են 2020 թվականի հուլիսի սկզբին, գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սանտա Բարբարա շրջանում: Այն ունի ինը ննջասենյակ, 16 լոգարան, խաղային տարածք, մարզադահլիճ, սպա և կինոթատրոն:
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիայում բացահայտել են Մեգան Մարքլի սուտը
- Բուքինգհեմյան պալատը հայտարարությամբ արձագանքել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարցազրույցին
- Զախարովան՝ Մեգանի և Հարրիի հարցազրույցի մասին․ Սա սկանդալ չէ, սա դեկորացիայի փլուզում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան