Թուրքիային դուր են եկել «Sputnik V»-ի թունաբանական փորձարկումների միջանկյալ արդյունքները
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտնել է, որ COVID-19-ի դեմ ռուսական «Sputnik V» պատվաստանյութի թունաբանական հետազոտությունների միջանկյալ արդյունքները լավն են: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Մենք սկսել ենք թունաբանական հետազոտություններ: Միջանկյալ արդյունքները լավն են, մենք շարունակում ենք աշխատել»,- «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում ասել է Քոջանը:
Նա նշել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է Ռուսաստանի և Թուրքիայի փորձագիտական խմբերի հանդիպում:
Մարտի վերջին Քոչան հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը բանակցություններ են սկսել «Sputnik V» պատվաստանյութի մատակարարման շուրջ: Նա շեշտել էր, որ ռուսական պատվաստանյութի լայնածավալ օգտագործումը կսկսվի կլինիկական փորձարկումների ավարտից հետո:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր գնելու հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները