Արարատյան դաշտի գյուղացիների տնտեսությունը ոչնչանալու է՝ թուրքական ապրանքի ներխուժման պատճառով. Եսայան
«Բնական է, որ թշնամի պետության ղեկավարը, որի առաջ կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել այս ապիկարը, այդպես է իրեն պահում, ես դրանից զարմացած չեմ, ընդհակառակը, ես զարմացած եմ մեր ժողովրդի համբերության վրա»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը։
Ըստ նրա, հայ ժողովուրդը 3 տարի շարունակ բերանը բաց սպասում է այս իշխանության կողմից որևէ դրական տեղաշարժի և խոստումների իրականացման։
«Ամեն անգամ խոստումները դրժվում են, դատարկ ինքնաթիռներ են գալիս, հակառակ քայլեր են արվում, նույնիսկ Նիկոլը լկտիորեն ասում է՝ դե լավ, մի ժամանակ մի բան էի ասել, հիմա իրավիճակն այսպիսին է, սա եմ անում։ Եվ ժողովրդի մի մասը դեռ շարունակում է հավատալ այդ ստախոսին, այդ հողատուին, ինչն ինձ զարմացնում է։ Թվում էր, թե նոյեմբերի 9-ից հետո այլ բան չպետք է լիներ, որ ժողովուրդը նրան ասեր՝ գնա»,- նշեց նա։
Ըստ ՀՅԴ-ական գործչի, ժողովրդի մի հատված կա՝ խեղճ ու անճար, որ պատրաստ է իր ձայնը տալ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս էլ իրենց պես «խեղճ ու անճար է»։
«Տգետ, ապաշնորհ հատվածը մարդիկանց, իր արտացոլանքն է գտել այդ անձնավորության մեջ, և Նիկոլ Փաշինյան վարչապետն այդ ապաշնորհ մարդկանց վրեժն է հաջողակ, աշխատող ու կրթված մարդիկանցից։ Ես վստահ եմ, որ այդ զանգվածը, ցավոք սրտի, հաջողացրել է իր արտադրանքին բերել իշխանության, և եթե մենք իսկապես արժանապատվություն ունեցող ազգ ենք, պետք է նրան քշենք վարչապետի աթոռից»,- շեշտեց նա։
Բագրատ Եսայանի կարծիքով, ծիծաղելի է արդեն, որ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելույուններ է իրականացնում և խոսում է նախկինների «թալանի» մասին։
«Խոսում է մի մարդ, որի եղբոր տղան և աներձագը պատգամավորներ են, որի քավորը երեկ նշանակվեց Տավուշի մարզպետ, որի մոտ ընկերները ստանում են նախարարական պորտֆելներ։ Հասկանո՞ւմ եք, որ կոռուպցիա ասվածի մարմնավորումը հենց Նիկոլ Փ աշինյանն է, ում օրոք այդքան պարգևավճարներ բաշխվեցին, կորան «Հայաստան» համահայկական հիմնադրամի գումարները...»,- նկատեց նա։
Ըստ նրա, ուղղակի «ապուշություն» կլինի այս ամենից հետո գնալ նախընտրական քարոզարշավի և կոռուպցիայից ու թալանից խոսել։
Բագրատ Եսայանը նշեց, այժմ իշխանությունները՝ ընդհուպ մինչև նախարար, ստուգում են, որպեսզի հասկանան՝ հո իրենց թիմակիցները որևէ ընդդիմադիր քաղաքական գործչի գրառում չե՞ն հավանել. « Նախարարները ֆեյսբուքյան մոնիթորինգով են զբաղվում, ինչը զզվանքից բացի ուրիշ որևէ զգացողություն չի առաջացնում»։
Նա կարծիք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ռեսուրս գործի է դնելու, որ ձայներ գնի։
«Նա նաև կնոջ հիմնադրամի գումարներն է գործի դնելու։ Քանի որ այն զանգվածը, որն իբր կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանին, առանց փողի ընտրության չի գնալու, այդ զանգվածը սովոր է ցանկացած մեկից փող վերցնելու։ Բայց փող բաժանողերն էլ թող վստահ լինեն, որ այսօրվա ընդդիմությունը իրենց քշելու է։ Այդ չկայացած անձնավորությանը մենք քշելու ենք իր աթոռից»,- վստահություն հայտնեց ՀՅԴ-ական գործիչը։
Անդրադառնալով իշխանությունների՝ Թուրքիայի հետ սահմանները բացելը որպես ձեռքբերում ներկայացնելուն, Բագրատ Եսայանը նկատեց, որ այդ դեպքում թուրքերը Արարատյան դաշտի բնակիչներից վերցնելու են իրենց գործը։
«Ես տարիներ առաջ եղել եմ Բուլղարիայում, և տեսել եմ՝ ինչպես է ոչնչացել այդ երկրի գյուղատնտեսույունը։ Դրա պատճառն այն էր, որ երկիր էր լցվել էժան գյուղմթերք։ Հիմա Արարատյան դաշտի գյուղացիների տնտեսությունը ոչնչանալու է՝ թուրքական ապրանքի ներխուժման պատճառով։ Նախորդ ռեժիմի օրոք իրակնացվեց մի վերլուծություն, որում երևում էր, թե տնտեսության որ ճյուղերն է զարգացնում Թուրքիան։ Եվ երևաց, որ ՀՀ երկրորդ նախագահի օրոք Հայաստանում զարգացած ճյուղերը Թուրքիան ևս նպատակային զարգացնում էր»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռազմական ագրեսիային հաջորդում են ծավալապաշտական նկրտումները ՀՀ տարբեր տարածքների, մասնավորապես՝ Սյունիքի նկատմամբ. Արցախի ԱԳՆ
- Տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը ձեռնտու է բոլոր կողմերին․ Սերգեյ Ռուդենկո
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան