Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը վաղը կմեկնի Լեհաստան
Երևան -Մինսկ -Վարշավա չվերթով վաղը լուսադեմին Լեհաստան կմեկնի Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը: ՀԱՕԿ-ի տեղեկացմամբ՝ մեր տղաներն ու աղջիկները Կելցե քաղաքում կմասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ռինգ կուղեկցի Գայանե Տեր-Բարսեղյանին /48 կգ/, Էլիդա Քոչարյանին /64 կգ/, Ռուբեն Գարբոյանին /52 կգ/, Ռուսլան Ասլիկյանին /56 կգ/, Արթուր Սահակյանին /60 կգ/, Հարություն Հակոբկոխյանին / 64 կգ/, Նարեկ Զախարյանին /69 կգ/, Էրիկ Աբելյանին /75 կգ/, Հրանտ Թորոսյանին /81 կգ/, Հենրիկ Ճղրիկյանին /91 կգ/ և Հովհաննես Փափազյանին /+91 կգ/ :
Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 13-ին, իսկ հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները