Կարեն Հովհաննիսյան. Ինչու՞ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը գրում է.
«Ինչու՞ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է։ Ինչու՞ ոչ կառավարության շենք։
Շատ վտանգավոր խաղ է , մեր բանակի գլխին մութ ամպեր են կուտակվում․․․ ՀՀ-ն ունի կանոնավոր բանակ և այս բանակը չի կարող կազմաքանդվել, հեռու մնացեք բանակից, ինքներդ եք ստորագրել, պայմանավորվել, պայմանավորվում , ի՞նչ գործ ունեք բանակից․․․
Արցախում չծառայելու համար ծնողներին ուղղորդում են ՊՆ կամ զորամասեր, անհայտ կորած , կամ գերեվարված տղաների ծնողներին ևս ուղղուդրում են ՊՆ կամ զորամասեր․․․
Ի դեպ, Մուրադովը հայտարարել է, որ գերիների վերադարձի թեմա չի եղել, և կեղծ օրակարգ է ՀՀ իշխանությունը առաջ բերել»։
Հարակից հրապարակումներ`
- Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր
- Անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր շարունակվում է Կովսականի ուղղությամբ
- Այս ղեկավարությունը թքած ունի թե մեր վրա, թե մեր երեխաների վրա. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Եթե նախարարն ինձ չընդունի, իմ քայլերի համար պատասխանատու չեմ. անհետ կորածի մայր
- «Անընդհատ տարբեր թվեր են ասում, չգիտենք՝ քանի անհետ կորած զինծառայող ունենք»
- Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին ՊՆ մոտ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան