Նաիրա Զոհրաբյան. Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական պատվաստանյութի գրանցման վերաբերյալ հարցին Փաշինյանի պատասխանին գրում է.
«Խաբել Պուտինին
Ես չեմ հավատում, թե Նիկոլը չգիտեր, «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ։ Գիտեր։ Բայց ՌԴ նախագահին ասաց՝ գրանցված է։ Առողջապահության նախարարը անլուրջ «կռուտիտ» է անում, երբ իրավիճակը փրկելու համար ասում է՝ գրանցված չէ, բայց թույլատրված է։ Սա իրավական նոնսենս է։
Մեզ պարտադրված Astra Zeneca պատվաստանյութը Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատմամբ ևս թրոմբոզ է առաջացնում և արդեն տասնյակ մահերի պատճառ է դարձել։
Եվրոպական 11 երկրներ մեկը մյուսի հետևից հրաժարվել են Astra Zeneca-ից, ու դեռ պիտի հասկանալ, ով և ինչու մեր վզին փաթաթեց կասկածելի պատվաստանյութն ու թույլ չի տալիս գրանցել ռուսականը։
Առաջարկս հստակ է՝ հանրային ճնշմամբ ստիպել չեղարկել Astra Zeneca-ով պատվաստումները, գրանցել ռուսական «Սպուտնիկ V»-ն և սկսել մասսայական պատվաստումներ, քանզի ռուսական պատվաստանյութի հետ կապված ռիսկերը նվազագույնն են։
Պատրաստ եմ լինել ռուսական պատվաստանյութի առաջին փորձարկողներից մեկը։
Իսկ Astra Zeneca-ի լոբբիստներին առաջարկում եմ ուղիղ եթերով այդ պատվաստանյութով պատվաստվել անձանբ՝ իրենց ընտանիքների հետ միասին։
Ի դեպ, Astra Zeneca-ի անունը փոխել են և հիմա համաշխարհային շուկայում այն վաճառվում է նաև «Վաքսերվիա» անվամբ, ինչը չի փոխում դրա վնասակարությունը»։
Խաբել Պուտինին Ես չեմ հավատում, թե Նիկոլը չգիտեր, «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում գրանցված չէ։ Գիտեր։...
Опубликовано Naira Zohrabyan Четверг, 8 апреля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան