Այս ղեկավարությունը թքած ունի թե մեր վրա, թե մեր երեխաների վրա. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Այս ղեկավարությունը՝ թե կառավարությունը, թե պաշտպանության նախարարությունը, արհամարհում են մեր երեխաներին: Թքած ունեն թե մեր վրա, թե մեր երեխաների վրա»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Արսեն Ղուկասյանը, ով երեկվանից անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների հետ փակ են պահում ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մուտքերը:
Նա խնդրեց բոլոր ծնողներին, որոնց երեխաներն անհետ կորած են, զոհված են, միանան իրենց. «Մենք այստեղ ենք, մենք տեղ չենք գնալու: Այս մարդիկ բացարձակ որևէ հարգանք չեն ցուցաբերում ոչ ծնողների, ոչ մեր երեխաների նկատմամբ: Այս մարդիկ թքած ունեն բոլորիս վրա: Շատ ճիշտ եք ասում՝ թուրքի ծառաներ են:
Եկեք, նստենք այստեղ ու սպասենք մեր բալաներին»:
Ա. Ղուկասյանն ասաց, որ ներսից մի երկու տականք սադրանքի են դիմել՝ հրմշտոց, ճաղավանդակների այն կողմից շշեր են նետել ծնողների վրա.«Եթե իրենք զոհված երեխայի ծնողին չանչում են, անհայտ կորած զինվորի մորը չանչում են, հորը շշով խփում են, արդեն հասկացեք, թե այստեղ ինչ տեսակի տականքներ են: Սրանք տականքներ են: Չեմ ասում բոլորի մասին, մեջները լավ տղաներ էլ կան, ուղղակի մարդիկ ճարները կտրած, չեն կարողանում բան անել»:
Նա նշեց, որ արդեն մեկ օր է այստեղ են, սակայն ոչ պաշտպանության նախարարը, ոչ գլխավոր շտաբ պետը չեն մոտեցել իրենց, չեն զրուցել իրենց հետ:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ երևի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին ուղղաթիռով հեռացրել են ՊՆ շենքից, բայց հետո հայտնեց, որ ոչ թե նախարարն է եղել, այլ ԳՇ պետը:
Հարակից հրապարակումներ`
- Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար
- Գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է. Ավինյանի գրասենյակ
- Եթե նախարարն ինձ չընդունի, իմ քայլերի համար պատասխանատու չեմ. անհետ կորածի մայր
- «Անընդհատ տարբեր թվեր են ասում, չգիտենք՝ քանի անհետ կորած զինծառայող ունենք»
- Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին ՊՆ մոտ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան