Գերիների վերադարձին խանգարում է միայն անգործությունը. Սոֆյա Հովսեփյան
«Եթե երեկվա խաբկանքը, կեղծիքը չլիներ, դժվար թե այսօր փողոցներ փակվեին Շիրակում, մարդիկ անելանելի վիճակից այդ ծայրահեղ քայլերին են դիմում»,- ՊՆ դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նա նշեց, որ առավոտից փակ են Շիրակի մարզի տարբեր ճանապարները, պարալիզացված վիճակ է, պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, պարզելու գերության մեջ գտնվող իրենց հարազատների վերադարձի հարցը:
«Երեկվանից պայմանավորվածություն կար, որ այսօր ժամը 16:00-ին պետք է հանդիպեին Փաշինյանի հետ, սակայն կարծես թե չեն գալիս հանդիպման, պահանջում են անձամբ Փաշինյանը գնա իրենց հետ հանդիպման: Հիմա կլինի ԱԱԾ պետի հանդիպումը, կփորձեն հասկանալ, թե ինչ էր երեկվա միֆը»,- ասաց անկախ պատգամավորը:
Հիշեցնենք, որ երեկ նախ պաշտոնապես հայտարարվեց, որ Ադրբեջանից գերիներ են վերադառնալու Հայաստան, ապա կրկին պաշտոնապես հերքվեց «գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է»:
Դիտարկմանը՝ իշխանությունները մեկ ընդդիմության են մեղադրում, որ իրենց հանրահավաքներով խանգարում են գերիների վերադարձին, մեկ գերիների հարազատներին, որոնք երբեմն ակցիաներ են իրականացնում, Ս. Հովսեփյանն ասաց. «Կարծում եմ՝ ամեն ինչին խանգարում է անգործությունը, ուրիշ ոչ մի բան: Եթե կազմակերպված աշխատենք լինի, որևէ մեկը որևէ բանի չի կարող խանգարել»:
Ինչ վերաբերում է ՊՆ մուտքերը փակած անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատների գործողություններին, նա նշեց, որ նրանք պահանջում են հանդիպում պաշտպանության նախարարի կամ ԳՇ պետի հետ:
«Առաջարկեցին 10-ական խմբերով հանդիպում, սակայն հարազատները հրաժարվեցին, պահանջում են, որ նախարարը դուրս գա և հանդիպի բոլորի հետ: Հավանաբար նախարարության մոտեցումն այդպես է, որ պետք է փոքր խմբերով քննարկումներ անել: Հիմա ոստիկանապետն է ներսում»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր
- Ճիշտ էին երեկվանից հնչող պնդումները, որ գերիների վերադարձը զուտ չհաջողված հերթական PR ակցիան էր. Մելոյան
- Մուրադովը պրովոկացիա է որակել գերիների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը
- Գերիների ծնողները տներում ուրախության սեղաններ էին գցել, իսկ ինքնաթիռները եկան դատարկ. Զոհրաբյան
- Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին. Հերթական անգամ երևի խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը
- Անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր շարունակվում է Կովսականի ուղղությամբ
- Գերիների ծնողները փակել են Շիրակի մարզի ճանապարհները. «Թող 54-ին էլ բերեն»
- Այս ղեկավարությունը թքած ունի թե մեր վրա, թե մեր երեխաների վրա. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Սոֆյա Հովսեփյան. Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն
- Հայ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված է և փակ. Ադրբեջանի ԱԳ նախարար
- Գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է. Ավինյանի գրասենյակ
- Եթե նախարարն ինձ չընդունի, իմ քայլերի համար պատասխանատու չեմ. անհետ կորածի մայր
- «Անընդհատ տարբեր թվեր են ասում, չգիտենք՝ քանի անհետ կորած զինծառայող ունենք»
- Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին ՊՆ մոտ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան