Ստեփան Դանիելյան. Հասկանալի է դառնում ԱՄՆ պահվածքն Արցախի պատերազմի ժամանակ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետդեպի քարտուղարի օգնականն առանցքային հայտարարություն է արել, որը բացահայտում է ԱՄՆ վերաբերմունքը Արցախի խնդրի հանդեպ:
Այսպիսով, Ամերիկյան «Թուրքական Ժառանգություն» կազմակերպությունում հանդես գալուց ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջորջ Քենտն ասել է, որ Ռուսաստանը հնարավոր է, որ չի ցանկանում լուծել Արցախի հարցը։
Ավելին, ավելի է կոնկրետացրել «հարցի լուծման» ԱՄՆ տարբերակը․ «Ես սպասում եմ Ադրբեջանի իշխանության անբավարարվածությունը, որ ռուսական խաղաղապահները երկարատև ժամանակով են պատրաստվում մնալ Լեռնային Ղարաբաղում»։
Այսպիսով, ամեն ինչ պարզ ու կոնկրետ է ասված, ԱՄՆ-ն հարցի լուծումը տեսնում է Արցախի ամբողջական հայաթափման ու այն Ադրբեջանին հանձնելու մեջ։ Այս առումով հասկանալի է դառնում ԱՄՆ պահվածքն Արցախի պատերազմի ժամանակ։
Մյուս կարևոր թեզն այն է, որ նա ակնկալում է, որ հայ-թուրքական հարաբերությունները կջերմանան։ Ավելի պարզ ու հասկանալի դժվար էր ասել։ Դա է ԱՄՆ պետական քաղաքականությունն Արցախի հարցում։
Բնական է, ԱՄՆ-ն մեր թշնամին չէ, մենք առհասարակ քաղաքական սուբյեկտ չենք Ամերիկայի համար, այլ տարածք են, որտեղ նա իր շահերն է առաջ տանում, իսկ շահերը պարտադրում են թուլացնել Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը, այս անգամ Թուրքիայում նոր Հիտլեր ստեղծելու ու նրան դեպի արևելք մղելու միջոցով։
Սակայն ինձ այլ բան է հետաքրքրում, Հայաստանի կան խմբավորումներ, որոնք միամիտ ժողովրդին համոզում են, որ մեր փրկությունն արևմտյան կողմնորոշման մեջ է, մենք ունենք Սևրի պայմանագիր, ՆԱՏՕ-ն էլ կլուծի մեր խնդիրները և այլն։
Բնական է, որ ԱՄՆ-ն, Թուրքիան ու Ռուսաստանը իրենց խնդիրներն են լուծում, սակայն ինչ խնդիրներ են լուծում իրենց ազգային հռչակած խմբավորումներն ու ինչ են մտածում մարդիկ, որոնք նրանց հավատում են։ Տարօրինակ կերպով այդ «ազգայինների» մոտեցումները համընկնում է Ադրբեջանի ու Թուրքիայի մետեցումների հետ, ու վաղուցվանից։
Հ․Գ․ Գուցե ամենաազնիվը ՔՊ հիմնադիր անդամներից մեկն էր, ով նաև ժամանակին գործող վարչապետի խորհրդականն ու ԱՄՆ-ի հետ կապերը համակարգողն էր, ով Արցախի պատերազմի ամենաթեժ պահին ուրախանում էր, որ Ղարաբաղում Պուտինը «կապուտ» է լինում։ Ոչ թե մեր տղաներն էին զոհվում, ոչ թե մենք էին տարածքներ կորցնում, այլ Պուտիննը «կապուտ» է լինում, իսկ մինչ այդ ներում էր Թուրքիային։ Դա ավելի շիտակ մոտեցում է, քան վերոնշյալ խմբավորումների պահվածքը, որոնք մանիպուլյացիաների են ենթարկում մեր հասարակության պարզունակ մտածողություն ունեցող հատվածներին, որ Ամերիկան գալու է ու մեզ տա Արցախն ու Արևմտյան Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Կավարտվի ռուս-թուրքական մեղրամիսը, որից մենք կկարողանա՞նք օգտվել, թե՞ ոչ, մեզանից է կախված
- Ստեփան Դանիելյան. 2018-ը մեր դժբախտությունների տարեթիվն է
- Ստեփան Դանիելյան. Նրա մնալը նշանակում է քաղաքացիական պատերազմ, ու դա լինելու է
- Մեզ ընտրություններ չեն սպասվում, այլ ճակատամարտ. Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Դիակը հեռանալու է, սակայն նրա հեռացմամբ մեր խնդիրները չեն լուծվելու
- Ստեփան Դանիելյան. «Կապուտ»-ը մենք ենք լինելու ու վերջնականապես
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին