Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը
Իրանի և 4+1 պատվիրակությունների մասնակցությամբ, Վիեննայում մեկնարկել է ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը, պատժամիջոցների և միջուկային ոլորտում աշխատանքային խմբերի հանդիպումների արդյունքները գնահատելու համար: Այս մասին գրում է Pars Today-ը։
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի երեքշաբթի օրը կայացած նիստում, կողմերը համաձայնել էին ստեղծել պատժամիջոցների բնագավառում երկու փորձագիտական աշխատանքային խմբեր, բաղկացած՝ համատեղ հանձնաժողովի բոլոր անդամներից, այդ թվում իրանցի և 4+1 խմբի անդամ երկրների փորձագետներ:
Հինգաշբթի օրը, հաղորդագրություն տարածելով, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովը Վիեննայում առերես հանդիպում է ունենալու, որին ներկա են լինելու Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Բրիտանիայի և Իրանի ներկայացուցիչները:
Եվրամիության տարածած հաղորդագրության համաձայն, նիստի մասնակիցները քննարկելու են ՀԳՀԾ ԱՄՆ-ի հավանական վերադարձի մասին անցած շաբաթ կայացած բանակցությունների ձեռքբերումները և վստահանալու են, որ այդ համաձայնությունները լիարժեք իրագործվում են բոլորի կողմից: