Որ դրանց հետ բանակցողն ու քննարկողը դուք լինեք՝ կխախտեն էլ, կգցեն էլ, ոտքերն էլ վրեներդ կսրբեն. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Փոխվարչապետի գրասենյակն անդրադառնալով Բաքվից դատարկ ինքնաթիռի վերադարձին, նշել է, որ «գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է»։
Այս մասին հայտարարում է այն նույն իշխանությունը, ով «ջուրը չտեսած բոբիկացավ»՝ ամենասեղմ ժամկետներում կատարեց այդ նույն եռակողմ հայտարարության իրեն վերաբերող դրույթները՝ առանց կրակոցի հանձնեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը։
Բա երբ եռակողմ հայտարարության շուրջ համաձայնության էիք գալիս, ո՞վ պետք է հաշվի առներ այդ առանձնահատկությունները։
Մեզանից ինչ պետք էր՝ Թուրքիան ու Ադրբեջանը գրեթե ամեն ինչ ստացան, արանքում ինչ էլ գրավոր չէին պայմանավորվել, բանավոր փոխըմբռմամբ հանձնեցիք գնաց։
Ստացան նաև Արցախի և Հայաստանի վրա հսկայական ճնշումներ բանեցնելու մեծ թվով խաղաքարտեր։
Հիմա էլ եկել են՝ թե գիտե՞ք, էլի գցեցին, մարդասիրական գործընթացի խախտում է։
Որ դրանց հետ բանակցողն ու քննարկողը դուք լինեք՝ կխախտեն էլ, կգցեն էլ, ոտքերն էլ վրեներդ կսրբեն։
Մեկ է՝ արդեն բոլորն էլ գիտեն, որ անարժեք, տգետ, անհայրենիք մարդկանց հետ գործ ունեն։ Իսկ ի՞նչը պետք է դրանց կաշկանդի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան