08.04.2021. Հայտնաբերվել է 7 աճյուն, 2 աճյուն հայկական կողմին փոխանցել են ադրբեջանցիները
Ջրականի շրջանում ապրիլի 8-ին Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:
Հարակից հրապարակումներ`
- 07.04.2021. Հայկական կողմին է փոխանցվել ևս մեկ աճյուն
- 05.04.2021. Անհետ կորած զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում
- 03.04.2021. Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերել է 2 աճյուն
- Որոնումների ընթացքում այսօր հայտնաբերվել է մեկ աճյուն
- Զոհված զինծառայողների աճյունների որոնումներ են իրականացվում Ավետարանոց համայնքի ուղղությամբ և Մարտունիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան