Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր
Արցախի պատերազմի հետևանքով անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների ծնողները հաստատակամ են՝ չեն հեռանա պաշտպանության նախարարության մոտից, մինչև չստանան իրենց բոլոր հարցերի պատասխանները:
«Մնալու ենք այստեղ, տուն չենք գնալու: Մենք պահանջում ենք հետ բերեն մեր երեխաներին, սակայն մեզ այս երկու օր է որևէ մեկը չի ընդունել»,- լրագրողներին ասաց ծնողներից մեկը:
Նա համոզված է, որ եթե բավարար աշխատանք տարվեր իրենց երեխաներին հետ բերելու ուղղությամբ, արդյունքի հասած կլինեին:
«Ասում են՝ Ադրբեջանը թույլ չի տվել երեկ գերիներին հետ բերել: Անընդհատ այդ պատճառն է նշվում: Իրենք էլ թող Քելբաջարը չտային, ինչո՞ւ տվեցին: Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային»,- ասաց զինվորի հայրը:
Նա նշեց, որ որդուց լուր չկա 2020 թ. հոկտեմբերի 14-ից:
«Մեկուկես ամսվա ծառայող է եղել, տարել են դիրքեր: Որևէ մեկը դրա համար պատասխան չի տալիս: Ենթադրում ենք՝ գերի է, քանի որ ադրբեջանական համարից զանգել ու ասել են, որ իրենց մոտ է: Եթե իրենց մոտ չլիներ, ինչպես էին զանգելու ու ասելու, կարող է ես գտած լինեի ու հուղարկավորած: Դիմել եմ ԱԱԾ»:
Հարակից հրապարակումներ`
- Ճիշտ էին երեկվանից հնչող պնդումները, որ գերիների վերադարձը զուտ չհաջողված հերթական PR ակցիան էր. Մելոյան
- ՊՆ աշխատակիցներին տեղափոխում են օդանավով
- Մուրադովը պրովոկացիա է որակել գերիների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը
- ՊՆ մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել
- Գերիների ծնողները տներում ուրախության սեղաններ էին գցել, իսկ ինքնաթիռները եկան դատարկ. Զոհրաբյան
- Անդրանիկ Քոչարյանը՝ գերիների վերադարձի մասին. Հերթական անգամ երևի խաղի կանոններ է ուզում փոխել հակառակորդ կողմը
- Անհետ կորած զինծառայողների որոնումներն այսօր շարունակվում է Կովսականի ուղղությամբ
- «Ուղղաթիռը մտավ ՊՆ պլաշադկա, չեմ կարող ասել, որ մեկն էր, երևի պաշտպանության նախարարը կլիներ, վերցրեց ու տարավ»
- Գերիների ծնողները փակել են Շիրակի մարզի ճանապարհները. «Թող 54-ին էլ բերեն»
- Այս ղեկավարությունը թքած ունի թե մեր վրա, թե մեր երեխաների վրա. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Սոֆյա Հովսեփյան. Մեկդ երես ունեցեք ու գնացե՛ք ՊՆ մոտ ծնողների հետ հանդիպման, թո՛ղ խփեն, թո՛ղ ծեծեն
- Եթե նախարարն ինձ չընդունի, իմ քայլերի համար պատասխանատու չեմ. անհետ կորածի մայր
- Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին ՊՆ մոտ են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան