Գերության մեջ գտնվող զինվորների ծնողները պահանջում են վերադարձնել իրենց զավակներին
Շիրակի մարզում իրավիճակը գերլարված է. գերության մեջ գտնվող զինվորների ծնողները պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։
«Դուք գիտե՞ք՝ ինչ տղերք են մեր տղերքը։ Էսօրվա դրությամբ էս ինչ վիճակի մեջ եք մեզ գցել»,- նեղսրտում են ծնողները։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը ԶԼՄ-ներին տեղեկացրել էր, որ գերիների նոր խմբաքանակ է վերադառնում Հայաստան, սակայն, օդանավակայանում հավաքված ծնողները դիմավորել էին դատարկ ինքնաթիռ։
Եվ մինչ Հայաստանում պաշտոնապես հաստատում են՝ ապրիլի 8-ին հայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու Հայաստան, իսկ քիչ անց իրենք իրենց հերքում՝ «գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է», Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարում է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, իր պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին: