Գիտաժողով և ցուցահանդես՝ նվիրված Տիեզերագնացության օրվան
Ապրիլի 12-ին լրանում է պատմության ամենանշանակալի իրադարձություններից մեկի՝ աշխարհում մարդու առաջին թռիչքը տիեզերք, 60-ամյակը: Տիեզերք թռիչք կատարած առաջին մարդը խորհրդային տիեզերագնաց Յուրի Գագարինն էր:
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից հայտնում են, որ ապրիլի 12-ին ժամը 10: 00-ին Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի աջակցությամբ տեղի կունենա «Տիեզերական հետազոտություններ և ժամանակակից տեխնոլոգիաներ» գիտահանրամատչելի գիտաժողով: Ժամը 11: 00-ին տեղի կունենա Տիեզերագնացության օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման արարողությունը:
Նշված միջոցառումներին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ԱՊՀ երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Ապրիլի 12-ին աշխարհը նշում է Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը: 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով տիեզերական թռիչքների սկիզբը: ԽՍՀՄ-ում Տիեզերագնացության օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել տիեզերք կատարած մարդու առաջին թռիչքի ժամանակ Գագարինի փոխարինող օդաչու-տիեզերագնաց Գերման Տիտովը: