«Իրավունք». Արագածոտնի մարզում Սափեյան եղբայրները խոստացել են օրվա իշխանությանը, թե մարզից առավելագույն ձայներ կհավաքեն
«Իրավունք» թերթը գրում է. «Արագածոտնի մարզում նախկին ընդդիմադիրները, այսօրվա նիկոլականները ակտիվորեն լծվել են նախընտրական գործընթացներին: Մասնավորապես, ըստ մարզում տարածված լուրերի, ընդդիմադիրներին, այսպես ասած, կուռացիա են անում հայտնի Սափեյան եղբայրները:
Վերջիններս խոստացել են օրվա իշխանությանը, թե մարզից առավելագույն ձայներ կհավաքեն և արդեն իսկ լծվել են մինի քարոզարշավների իրականացման գործին՝ տարբեր խոստումներ տալով: Սակայն, որոշ խնդիրներ կան Ուջան համայնքում, որտեղ մեծամասնությունը ՀՅԴ-կան են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: