ԱՀԿ-ն հորդորում է պահպանել սանիտարական միջոցառումները` կապված աշխարհում COVID-19-ի դեպքերի աճի հետ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հիշեցնում է սանիտարական միջոցառումների, այդ թվում `սոցիալական հեռավորության պահպանման անհրաժեշտությունը` կապված վեց շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի շարունակական աճի հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
ԱՀԿ խոսնակ Մարգարեթ Հարիսը ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցում ասել է, որ աշխարհում աճում են նաև վարակակիրների մահվան դեպքերը:
«Մենք շատ մտահոգված ենք կորոնավիրուսի դեպքերի աճով՝ աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Աֆրիկայում դեպքերի թիվը կարող է մի փոքր ցածր լինել, բայց հիվանդության և մահացության տագնապալի աճ կա ամբողջ աշխարհում»,- ասել է Հարիսը:
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում հիվանդացության թվերն են աճել, իսկ վերջին երեք շաբաթվա ընթացքում՝ նաև մահացությունը:
ԱՀԿ խոսնակը այս իրավիճակի պատճառը համարում է մի շարք գործոնների համադրությունը: Դրանցից են օրինակ՝ համաճարակի ընթացքում հաստատված հանրային առողջապահական միջոցառումների անհամապատասխանությունը, կորոնավիրուսի նոր տեսակների տարածումը, ինչպես նաև խիստ կարանտինային ռեժիմից դուրս գալը, որը որոշ մարդիկ մեկնաբանում են որպես նորմալ կյանքին վերադարձի ազդանշան։
Հարակից հրապարակումներ`
- 09.04.2021. Կորոնավիրուսի 1029 նոր դեպք է գրանցվել, 26 մարդ մահացել է
- Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը գերազանցել է 133 միլիոնը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները