Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին. անհետ կորած զինծառայողի հարազատ
Քիչ առաջ ՊՆ շենքից դուրս եկան Արցախի պատերազմի հետևանքով անհետ կորած կամ գերեվարված զինծառայողների հարազատները։ Ավելի քան 2 ժամ տևած հանդիպումն ապարդյուն է եղել։ Նշենք, որ նրանք հանդիպում էին Գլխավոր շտաբի պետի հետ։
«Ինչ հարցնում ենք, ասում են՝ չգիտենք։ Ինչ հարցնում ենք, չպատասխանեցին»,- ասաց ծնողներից մեկը։
«Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին։ ԳՇ պետն ասում է, որ իր իրավասությունների ներքո որևէ հարց չկա։ Այսինքն՝ ակնկալիք չկա։ Աշխատում են, աշխատում են, բայց աշխատանքը չկա»,- ասաց հանդիպման մասնակիցներից մեկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաշտպանության նախարարությունն ընդունել է անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատների պահանջը և նրանք ներս են մտել շենք։
Հարակից հրապարակումներ`
- «Հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները գոնե մի փոքր խաղաղվեն»
- Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր
- «Ուղղաթիռը մտավ ՊՆ պլաշադկա, չեմ կարող ասել, որ մեկն էր, երևի պաշտպանության նախարարը կլիներ, վերցրեց ու տարավ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան