«Կանայք, որոնք իրենց որդիներին տալիս են բանակին, շատ ավելի են մտահոգված հայրենիքի համար»
««Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» կանանց խորհուրդը չէր ստեղծվի, եթե արդեն նոյեմբերի 10-ին մեր զինվորականները քայլեր անեին և մեր ազգի և հանրապետության հարցը լուծվեր արդարացի»,-հայտարարեց այդ խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը՝ ելույթ ունենալով «Զարթոնք» ազգային քրիստոնեական նախաձեռնության այսօրվա ասուլիս-քննարկման ժամանակ:
Նա հայտարարեց, որ ստեղծված իրավիճակում կանայք, որոնք որդի են ծնում, դաստիարակում և տալիս բանակին, շատ ավելի են մտահոգված երկրի, բանակի և հայրենիքի համար:
Ալլա Հակոբյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը դրդել է, որ հիմա հայուհիները դեռ ընդամենը շարժում ստեղծեն, որը հետագայում գործնական քայլերի է դիմելու:
Նա իրավիճակը զարհուրելի գնահատեց և տեղեկացրեց, որ նախորդ օրը մինչև 8:30-ը եղել է ՊՆ շենքի մոտ գտնվող կանանց հետ, որոնք պատերազմին մասնակցած իրենց զավակների, եղբայրների և զարմիկների վերադարձին են սպասում:
Ալլա Հակոբյանը հայտնեց, որ կարող է նրանց ցավը կիսել, կարող է հսականալ, բայց մարդը վշտի մեջ կարող է անհեթեթե բաներ ասել, որը չի կարող ընդունել:
«Կային կանայք, որոնք ասում էին. «Իմ երեխային վերադարձնելու համար թող Փաշինյանը տա Մեղրին, պետք չի մեզ, ես ինքս սյունեցի աղջիկ եմ, թող Սյունիքը տա, միայն թե իմ երեխան վերադառնա»»,-տեղեկացրեց «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» կանանց խորհրդի նախագահը և նկատեց, որ ժողովրդին այս վիճակին հասցրել են իշխանությունները:
Ալլա Հակոբյանը հայտնեց, որ բոլորը պետք է համախմբվեն և ինքը շատ ուրախ է, որ ստեղծվող շարժման անունը «Զարթոնք» է, որը խորհրդանշում է ազգայինը:
Նա շեշտեց, որ չի ուզում հազարամյակների մշակույթ կրող ազգը հանկարծ նմանվի պետություն չունեցող ցիգաններին կամ քրդերին:
Հակոբյանի խոսքով՝ 40 միլիոն քրդերը չունեն պետություն, զինանշան և դրոշ, բայց, ի տարբերություն մեր ազգի, բոլորը զինված են, թե՛ կին, թե՛ տղամարդ և նրանք իրենց նպատակը կիրականացնեն, թեկուզ գտնվում են տարբեր երկրներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը