«Հրապարակ». ՍԴ-ն հասավ Նաիրա Զոհրաբյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 13-ին՝ երեքշաբթի, Սահմանադրական դատարանը կքննարկի Նաիրա Զոհրաբյանին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու սահմանադրականության հարցը։ Հիշեցնենք, որ մի խումբ պատգամավորներ այդ հարցով դիմել էին ՍԴ։
Իսկ Զոհրաբյանը, խոսելով իրեն ազատելու վերաբերյալ «Իմ քայլի» նախագծից, ասել էր, որ այն իրավաչափ չէ, քանզի մշտական հանձնաժողովի նախագահի կողմից իբրև էթիկայի կանոնների խախտման փաստի վերաբերյալ եզրակացություն տալու լիազորությունը վերապահված է ոչ թե որևէ խմբակցության, այլ բացառապես պատգամավորական էթիկայի հարցերով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովին։ Եթե ՍԴ-ն հօգուտ Զոհրաբյանի որոշում կայացնի, ապա նա կվերանշանակվի իր պաշտոնում, որից ազատեցին անցած տարեվերջին՝ «ժեխ» արտահայտությունը գործածելու համար։
Հիշեցնենք նաև, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը դեռ թափուր է՝ ԲՀԿ-ն թեկնածու չի առաջարկել, «Իմ քայլն» էլ ձեռնպահ է մնացել նախագահ նշանակելուց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են