Պուշիլինը հայտարարել է լայնամասշտաբ պատերազմին Կիևի պատրաստ լինելու մասին
Ուկրաինան պատրաստ է Դոնբասում լայնամասշտաբ ռազմական գործողություններին: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինի խոսքերը հրապարակել է «ՌԻԱ նովոստի»-ն:
РБК հեռուստաալիքի եթերում քաղաքական գործիչը նշել է, որ Դոնբասի շփման գծում վերջին տարիների համեմատ սկսվել է ամենասուր շրջանը:
«Ուկրաինական կողմից շփման գիծ է տեղափոխվել մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա, և դա ոչ միայն մեր տվյալներն են, այլ ԵԱՀԿ-ն է հաղորդում այդ մասին: Նաև բավականին մեծ թվով անձնակազմ է կենտրոնացվել: Նման բան տեղի չէր ունեցել շատ երկար ժամանակ»,- բացատրել է նա:
Պուշիլինը հավելել է, որ նույնիսկ եթե Կիևի իշխանությունները բանակցություններից առաջ «զենքերն են ցուցադրում», ապա նման պահվածքը նրանց համար թանկ կարժենա:
«Ստեղծված իրավիճակում, երբ Ուկրաինան գործնականում աղքատ է, հիմարություն կլիներ այդքան ռեսուրսներ ծախսել բանակցային գործընթացում ինչ-որ միավորներ վաստակելու համար»,-ասել է նա:
Չճանաչված հանրապետության ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել Մինսկի համաձայնագրերի երաշխավոր Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումների վրա: Նրա խոսքով՝ այդ երկրներն իրենց հնարավորություններ չեն օգտագործում, որպեսզի Ուկրաինային ստիպեն թուլացնի տարածաշրջանի լարվածությունը: Ըստ Պուշիլինի՝ ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներն էլ մշտապես աջակցում են Կիևին:
Հարակից հրապարակումներ`
- Դմիտրի Կոզակ. Ռուսաստանին կարող են ստիպել պաշտպանել իր քաղաքացիներին Դոնբասում
- Զելենսկին ժամանել է Դոնբաս
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում