Սամվել Մարտիրոսյան. Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, անդրադառնալով Google Maps քարտեզներում Երևանի փողոցներն ադրբեջանցիների անուններով փոխելուն, գրում է.
«Google Maps քարտեզների հետ կապված մի քանի պարզաբանում.
1. Ադրբեջանցիները միշտ էլ քարտեզի վրա իրենց անվանումները տեղադրել են։ Սա նոր բան չի, եղել է ու էլի կլինի։ Նույն կերպ հայերն են Ադրբեջանում սենց բաներ արել ու հիմա էլ են անում։ Պետք չէ սա ընկալել որպես ինչ-որ աննախադեպ երևույթ։
2. Գուգլի քարտեզի վրայից օբյեկտների մեծ մասը մարդիկ են ավելացրել։ Քարտեզի վրա կամայական մարդ կարող է առաջարկել խմբագրում։ Օրինակ նոր տեղ ավելացնել, կամ եղածի անունը փոխել։ Հետո Գուգլի համակարգը հաշվի է առնում, թե խմբագրողը մինչև էս պահը ինչ ներդրում ա արել քարտեզներում։ Նաև մյուս օգտատերերը կարող են առաջարկել, որ սա լավ խմբագրում ա։ Ու այս ամենի հիման վրա համակարգը կարող ա ինչ-որ մի բան տեղադրել քարտեզի վրա։
3. Նույն կերպ կամայական մարդ կարող է բողոքել, եթե սխալ է տեսնում։ Մենակ թե gmail հաշիվ ունենաք։ Բողոքներով հնարավոր է մաքրել քարտեզը։
4. Համ էլ փորձեք հարստացնել Հայաստանի քարտեզը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան