Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված հումանիտար օգնության առաքումը Ասկերանի շրջանի Փիրջավալ բնակավայր: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
Հումանիտար ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» շահույթ չհետապնդող կազմակերպության կողմից ծալովի մահճակալներ, ծածկոցներ, բարձեր, սնունդ պատրաստելու գազայրիչներ և այլ գույք են փոխանցել Փիրջավալ բնակավայրում բնակվող 15 բազմանդամ ընտանիքի:
Ընտանիքներին օգնելուց բացի, առաջնային ախտորոշման, որակյալ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ սարքավորումներ՝տոնոմետր, սրտի մոնիտոր, արյան գլյուկոզայի չափիչ, ջերմաչափեր, բժշկական գույք և այլ իրեր են փոխանցել գյուղի առաջնային բուժօգնության և մանկաբարձական բուժկետին:
Շաբաթվա ընթացքում Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը երկու մարդասիրական գործողություն է իրականացրել, որի ընթացքում տեղի բնակիչներին է փոխանցվել ավելի քան 1 տոննա անհրաժեշտ իրեր, դեղեր և սննդի պարագաներ:
Հարակից հրապարակումներ`
- Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին
- Խնածախի և Ասկերանի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա հումանիտար օգնություն. ՌԴ ՊՆ
- Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայրին է փոխանցվել ռուսական հումանիտար բեռը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան