Իրեն 2,78 միլիարդ դոլարով տուգանելը «Alibaba» ընկերությունը կարևոր քայլ է համարում
«Alibaba» ընկերության նկատմամբ սահմանված պատիժը կարևոր քայլ էր արդար շուկայական մրցակցությունն ապահովելու և ինտերնետային պլատֆորմների ոլորտի որակական զարգացում ապահովելու համար, այն նախազգուշացում և խթան է ծառայում նման այլ ընկերությունների համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասվում է հաճախորդներին և գործընկերներին ուղղված «Alibaba»-ի նամակում:
«Alibaba»-ն Չինաստանի շուկայի վերահսկման և կարգավորման գլխավոր պետական վարչության կողմից տուգանվել էր 18,2 միլիարդ յուանով (2,78 միլիարդ դոլար) հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար, ինչը երկրի պատմության մեջ ամենամեծ տուգանքն է: Նախորդ ռեկորդային տուգանքը՝ 975 միլիոն դոլարը, վճարվել էր 2015-ին «Qualcomm»-ի կողմից, որը մեղադրվում էր անբարեխիղճ մրցակցության մեջ:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք լիովին համագործակցում էինք գործակալության հետ հետաքննություններ իրականացնելու հարցում, լրջորեն ուսումնասիրելով կառավարության քաղաքականությունն ու սպասումները ինտերնետային հարթակների տնտեսական գործընթացների վերաբերյալ: Այս առումով մենք կատարել ենք ինքնագնահատում և կատարելագործել մեր ներքին համակարգերը, ապահովելով մեր բիզնեսի կայունությունը»,- ասել են «Alibaba»-ում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան