COVID-19-ի դեպքերը Թուրքիայում մոտենում են ռեկորդայինի
Ըստ ուրբաթ օրը Թուրքիայում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի ամենօրյա ցուցանիշի՝ աճը մոտ է նախկինում գրանցված ռեկորդային թվին և կազմել է 55 791: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ նման թվեր է հրապարակել այդ երկրի առողջապահության նախարարությունը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մարտի 29-ին ասել էր, որ Թուրքիայի նահանգների մեծ մասում վարակների թվի աճի պատճառով հանգստյան օրերին կրկին պարետային ժամ է վերականգնվել` ուրբաթ 21.00-ից մինչև երկուշաբթի օրը` ժամը 5.00: Համաճարակի բռնկումից ի վեր ապրիլի սկզբին կորոնավիրուսի դեպքերի օրական աճը մի քանի անգամ ռեկորդներ է սահմանել՝ հինգշաբթի հասնելով 55 941-ի:
«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ի 55 791 նոր դեպք, հոսպիտալացվել է 2408 հիվանդ, մահացել՝ 253-ը, 2658 հիվանդ գտնվում է ծանր վիճակում: Համաճարակի սկզբից ի վեր մահացել է 33 454 հիվանդ»,-ասված է նախարարության հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները