Էդգար Ղազարյան. Մեր հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը գրում է.
«Վերջին շրջանում Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներից ազատ է արձակվել միայն Մարալ Նաջարյանը, ով, անկախ ազգային պատկանելությունից, Լիբանանի Հանրապետության քաղաքացի է, իսկ Լիբանանը պետություն է, ունի իր քաղաքացիների ճակատագրով մտահոգ և զբաղվող կառավարություն։ Գերությունից ազատվելուց և Լիբանան վերադառնալուց հետո, 2020 թվականի մարտի 20-ին Մարալ Նաջարյանին ընդունել է Լիբանանի Նախագահ Միշել Աունն։
Հանդիպման ընթացքում Մարալ Նաջարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրի Նախագահին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։
Հայաստանի քաղաքացի հանդիսացող մեր մյուս հայրենակիցները գերությունից կարող են ազատվել միայն այն դեպքում, երբ վերականգնվի մեր պետականությունը և Հայաստանը կրկին ունենա պետության ղեկավար։ Պետությունը կործանած ոչ մի խեղկատակ նման բարդ և կարևոր խնդիր լուծել չի կարող։
Առայժմ մենք պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի Նախագահին, ով, մեր պետականության բացակայության և անիշխանության պայմաններում, մինչ օրս կարողացել է Արցախում խաղաղապահ առաքելության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջոցով, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կազմակերպել Ադրբեջանում գերության մեջ հայտնված 44, իսկ 2021 թվականի հունվարի 28-ին` ևս 5 հայ գերիների վերադարձը Հայրենիք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները գոնե մի փոքր խաղաղվեն»
- Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ վերադարձի հարցով ՄԻՊ-ը դիմել է ԵԽ-ի Նախարարների կոմիտե
- Գերիների վերադարձին խանգարում է միայն անգործությունը. Սոֆյա Հովսեփյան
- Նախքան Քելբաջարը տալը, գերիներին թող ուզեին ու նոր տային. անհետ կորած զինծառայողի հայր
- Ճիշտ էին երեկվանից հնչող պնդումները, որ գերիների վերադարձը զուտ չհաջողված հերթական PR ակցիան էր. Մելոյան
- Մուրադովը պրովոկացիա է որակել գերիների վերադարձի մասին պաշտոնական լրատվությունը
- Լիբանանի նախագահն ընդունել է գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին
- Մարալի գերությունից ազատվելը ևս մեկ ապացույց է, որ ՀՀ իշխանություններն այդ հարցում ոչինչ են. Համբարյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին