Ապրիլի 1-ին «Finnair»-ին զավեշտալի հայտարարություն էր տարածել դեպի Մարս ավիատոմսերի վաճառքի մասին
Ֆիննական ազգային փոխադրող «Finnair»-ը ապրիլի 1-ին՝ Հումորի օրը, զավեշտալի հաղորդագրություն է հրապարակել այն մասին, որ սկսում է չվերթներ իրականացնել դեպի Մարս, բայց առայժմ կան միայն միակողմանի տոմսեր: Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«COVID-19 համաճարակը մեծապես ազդել է «Finnair»-ի գործունեության վրա, և դրա հիմնական ուղղությունները ներկայումս չեն գործում ճամփորդությունների սահմանափակման պատճառով: Այս դժվար իրավիճակում իր հաճախորդների ճանապարհորդելու ցանկությունը բավարարելու համար «Finnair»-ը կսկսի առևտրային թռիչքներ դեպի Մարս, որտեղ ներկայումս ճանապարհորդության սահմանափակումներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Մենք ուրախ ենք, որ առաջին առևտրային ավիաընկերությունն ենք Երկրի վրա, որը թռչում է դեպի Մարս: Կարմիր մոլորակը հիանալի համալրում է մեր երթուղային ցանցի համար»,- հայտնել է «Finnair»-ի «տիեզերական ճանապարհորդության նորանշանակ ղեկավար» Ջիովանի Տորվին:
Ավիաընկերությունը հայտնել է, որ իր ավիապարկի երկու ինքնաթիռ վերափոխել է տիեզերանավերի և հիշեցրել, որ Մարսի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխաթթու գազից, արգոնից և ազոտից, որի միջին ջերմաստիճանը մոտավորապես -63 աստիճան ցելսիուս է, ինչը, ըստ փոխադրողի, «իդեալական է» էքստրիմ փնտրող ճանապարհորդների համար:
«2021 թվականի ամառային սեզոնի համար «Finnair»-ը թռիչքներ կիրականացնի Հելսինկիից Մարս շաբաթը երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ սկսած ապրիլի 1-ից: Ժամանակացույցը հասանելի է «Finnair»-ի ամրագրման համակարգում, որտեղ «կարելի է ձեռք բերել նաև միակողմանի տոմսեր»,- Հումորի օրը հայտնել է ավիափոխադրողը :
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան