Օնիշչենկո. Sputnik V-ով պատվաստումից հետո մահվան դեպքի մասին հոդվածը «Pfizer»-ի մեքենայությունն է
Sputnik V պատվաստումից հետո իբր արձանագրված մահվան դեպքի մասին լրատվամիջոցներում հրապարակումները ամերիկյան «Pfizer» դեղագործական ընկերության մեքենայություն է և օգտագործվում է որպես անբարեխիղճ մրցակցության գործիք: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին ասել է Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Ռուսաստանի նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
«Ես կարող եմ տալ միայն այս գնահատականը՝ այն «Pfizer»-ի ինտրիգն է, որն արդեն իսկ անբարենպաստ իրավիճակ է ստեղծել AstraZeneka-ի հետ, գործնականում վարկաբեկել է այն: Եվ հիմա որոշել է, որ անհրաժեշտ է մաքրել շուկան մեր պատվաստանյութից»,- ասել է Օնիշչենկոն:
Ըստ նրա, հոդվածը չի հրապարակվել առանց ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների (FDA) վարչությանը կից Սննդամթերքի և դեղերի վարչության օգնության:
«Այս մարդկանց խղճի վրա, այդ հեքիաթներին հավատացողների, չպատվաստվողների առողջությունը, գուցե նույնիսկ՝ նրանց կյանքն է»,- զգուշացրել է խորհրդարանականը՝ շեշտելով, որ ռուսական պատվաստանյութն անցել է անվտանգության բոլոր փուլերը և արդյունավետության ստուգումները:
Նախկին գլխավոր սանիտարական բժիշկը հիշեցրել է, որ ավելի վաղ տվյալներ էր տրամադրել ԱՄՆ պետական մարմինների կողմից ռուսական պատվաստանյութի հնարավոր վարկաբեկման վերաբերյալ: «Եվս մեկ անգամ ես կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ չհավատան դրան և հանգիստ պատվաստվեն»,- ավելացրել է Օնիշչենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան