Առողջություն 10:17 10/04/2021 Հայաստան

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն, իրոք, բավականին լուրջ է. ահազանգում է մասնագետը

Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվն արդեն մոտ մեկ ամիս է աճում է: Օրական հանձնված թեստերի մոտ 20-25 տոկոսը դրական է լինում: Ոլորտի պատասխանատուներն ահազանգում են՝ հոսպիտալացման հերթեր կան:

Panorama.am-ը զրուցել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարչության պետ Ռոմելլա Աբովյանի հետ՝ դեպքերի աճի հնարավոր պատճառների, աճը կանգնեցնելու ուղղությամբ արվող քայլերի մասին:

Panorama.am - Տիկին Աբովյան, ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում կորոնավիրուսային դեպքերի թվի աճը, նվազման միտում նկատվո՞ւմ է:

Ռոմելլա Աբովյան - Նվազման միտում դեռևս չկա: Կա որոշակի կայունացում, բայց բարձր թվերի վրա, այսինքն՝ օրական դեռևս 1000-ից ավելի դեպքեր են արձանագրվում:

Աճը պայմանավորված է դեռևս փետրվարից մասսայաբար անվտանգության կանոնների չպահպանմամբ թե բնակչության շրջանում, թե փակ կազմակերպություններում: Իհարկե, աշխատանքներ են տարվել, որոշակի տեղերում վերահսկողությունն է ուժեղացվել և այլն, բայց միևնույնն է՝ մասսայաբար դեռևս չեն պահպանվում այն կանոնները, որոնք նախկինում կային: Եթե այսպես շարունակվի, բավականին լուրջ խնդրի առաջ կարող ենք կանգնելու: Հաշվի առնենք, որ ունեցել ենք Սուրբ Զատիկի տոնը, ակտիվ շփումներ են եղել, մեր կանխատեսումներով չենք բացառում, որ 14 օր անց կունենանք ավելի բարձր թվեր:

Չեմ կարող ասել՝ կհասնենք 2020 թվականի հոկտեմբերին ունեցած դեպքերի թվին, որովհետև հոկտեմբերն արտառոց ամիս էր, այդ ամսին շատ ավելի այլ գործոններ կային, որոնք նպաստեցին հիվանդության դեպքերի աճին: Եթե հոկտեմբերը չհաշվենք, նման բարձր թվեր չենք ունեցել կորոնավիրուսային հիվանդության մեկնարկից ի վեր: Այս թվերը կոնկրետ բնակչության, կազմակերպությունների ղեկավարության կողմից անվտանգության կանոնների նկատմամբ զգոնության նվազման հետևանք է:

Panorama.am - Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսային հիվանդության դեպերի աճը կանգնեցնելու ուղղությամբ:

Ռոմելլա Աբովյան - Տարբեր ուղղություններով են աշխատանքներ տարվում: Բոլոր շահագրգիռ մարմինների հետ ենք աշխատում, նաև տեսչական մարմինների, գրություններ են ներկայացվում, թե որ կազմակերպություններում ինչ դեպքեր կան, որպեսզի ուժեղացնեն վերահսկողությունը, աշխատանքներ են տարվում բնակչության շրջանում զգոնությունը բարձրացնելու ուղղությամբ, զուգահեռ աշխատանքներ են տարվում նոր հիվանդանոցների վերաբացման ուղղությամբ, քանի որ մահճակալային ֆոնդն արդեն սպառվել է, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված աշխատելով՝ չի հասցնում ընդունել հիվանդներին: Ունենք հերթերում սպասող հիվանդներ:

Բացի այդ, ելնելով իրավիճակից տարբեր առաջարկություններ են մշակվում և ներկայացվում՝ ըստ նախարարությունների լիազորությունների:

Panorama.am - Միաժամանակ ճանապարհներին տեսնում ենք գերծանրաբեռնված երթուղայիններ:

Ռոմելլա Աբովյան - Ես համամիտ եմ Ձեզ հետ: Առաջարկություններ ենք ուղարկել համապատասխան լիազոր մարմին հանրային տրանսպորտում վերահսկողությունը ուժեղացնելու համար: Ոչ միայն հանրային տրանսպորտում, նաև մեծածախ, մանրածախ առևտրի օբյեկտներում, մոլերում այդ իրավիճակն է: Անհնար է, էլ չգիտենք՝ ինչ ձևով ներկայացնենք, որ իրավիճակն, իրոք, բավականին լուրջ է և ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:

Panorama.am - Դպրոցներում ինչպիսի՞ վիճակ է, շա՞տ են հիվանդության դեպքերը:

Ռոմելլա Աբովյան - Մինչև 23 տարիքային խմբում ունենք աճ, նոր դեպքերի ցուցանիշը բավականին բարձրացել է՝ համեմատելով վերջին 14 օրվա տվյալները նախորդ 14 օրվա հետ: Դրանք այն դեպքերն են, որոնք ունեցել են ախտանշաններ ու դիմել են բժշկական կազմակերպություն բուժում ստանալու համար: Էլ չեմ խոսում անախտանշան դեպքերի մասին, քանի որ ողջ աշխարհն ասում է՝ երեխաները հիմնականում առանց ախտանիշ են տանում, ուղղակի կարող են վարակը փոխանցել:

Panorama.am- Կորոնավիրուսային հիվանդության արտահայտման փոփոխություն նկատե՞լ եք վարակի տարածումից ի վեր։

Ռոմելլա Աբովյան -Այս հարցին երևի բուժող բժիշկներն ավելի ճիշտ կասեն: Բայց Հայաստանում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի բրիտանական ենթատեսակը, որի հիմնական ապացուցողական հիմքերից միայն մեկի մասին է ահազանգում ԱՀԿ-ն։ Մասնավորապես, որ վերջինս բավականին արագ է տարածվում, այսինքն՝ վարակի վերարտադրողականությունը 36 տոկոսով ավելի բարձր է, քան նախկինը:

Panorama.am - Եթե նայում ենք ներկայացված թվերին, ապա նկատում ենք, որ ավելացել են նաև կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերը:

Ռոմելլա Աբովյան - Եթե դեպքերի թիվն աճում է, օրինաչափություն կա, որ երկու շաբաթ հետո մահվան դեպքերն էլ են ավելանում: Բայց մահերի պատճառները տարատեսակ կարող են լինել, հիմնականում պայմանավորված են նրանով, երբ որ ախտանշանները սկսվում են, բավականին երկար տանն են բուժվում, ինքնաբուժմամբ են զբաղվում: Տարբեր տեսակի բուժումներ ստանալով՝ մասնավորապես հորմոններ են օգտագործում, հակաբիոտիկներ, ինչն ավելի է ծանրացում ու վատացնում պացիենտի վիճակը, վերջինս արդեն ընդունվում է հիվանդանոց ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում:

Քանի որ մեր բնակիչներին դիմելու ևս մեկ հնարավորություն կա՝ խնդրում եմ, որպեսզի ախտանշաններ ունենալու դեպքում անմիջապես դիմել առաջնային պահպանման օղակի համապատասխան բժիշկ-մասնագետին, բուժում ստանալ միայն բժշկի նշանակմամբ: Հակամանրային դեղորայքի հետ կապված ասեմ, որ դրանք ցուցված չեն կոնորավիրուսային հիվանդության բուժման համար, նախատեսված են երկրորդային թոքաբորբ ունենալու դեպքում, միայն բժշկի ցուցմամբ ու բժշկի կողմից տրված չափաբաժիններով ու ժամանակահատվածում պետք է օգտագործել, այլապես հակառակ ազդեցությունը կարող են ունենալ առողջության վրա:

Նշեմ, որ միջին մահացության տարիքային խումբը 71-ն է, փոփոխություն չի կրել այս ողջ ընթացքում:

Panorama.am- Պատվաստումներն ինչպե՞ս են ընթանում, որևէ խնդիր առաջացել է պատվաստվողների մոտ:

Ռոմելլա Աբովյան - Շուրջ 600 մարդ է պատվաստվել «Սպուտնիկ V»-ով: Ռիսկային խմբից՝ բուժաշխատողներից է սկսվել, արտառոց դեպքեր, անբարեհաջող ելքեր չեն արձանագրվել:

Panorama.am - Շնորհակալություն զրույցի համար:

Զրուցեց՝ Տաթևիկ Մանուկյանը։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}