Սատկած կետեր՝ Սան Ֆրանցիսկոյի ափերին
Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի ափերին ինն օրվա ընթացքում արդեն չորրորդ անկած մոխրագույն կետի մարմինն են գտել։
San Francisco Chronicle-ը նշում է, որ առաջին սատկած կենդանուն ափին գտել են մարտի 31-ին, երկրորդը՝ ապրիլի 3-ին։
Marine Mammal Center ոչ առևտրային կազմակերպության տվյալներով, վերջին կետի մահվան պատճառ է դարձել նավի հետ բախումը։ Ո՞րն է եղել մյուս կետերի անկման պատճառը, դեռ անհայտ է։
Աղբյուրը հիշեցնում է, որ Նոր Զելանդիայում ափ էին նետվել 49 սև դելֆիններ, որոնիցից ինն անկել էին։
Նշվում է նաև, սատկած կենդանիների դիահերձմամբ զբաղվող «Marine Mammal Center» շահույթ չհետապնդող կազմակերպության ներկայացուցչի խոսքով, վերջին կետի մահվան պատճառը ծովային նավի հետ բախումն է եղել: Թե ինչպես են մյուս կենդանիները սատկել՝ հայտնի չէ:
Ըստ կենտրոնի գիտաշխատող Բիլ Քիների՝ 2019 թվականից սկսած խմբակային գաղթի ընթացքում 10-15 մոխրագույն կետեր են սկսել մտնել ծովածոց: Նա պարզաբանել է, որ ծովածոցում կենդանիները կարող են բախվել ծովային նավի հետ, քանի որ ծոցի տարածքը համեմատաբար փոքր է, իսկ նավերի մանևրելու համար շատ տեղ չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա