«Հրապարակ». Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սևան այցից հետո Հայրենիքի փրկության շարժումը «թայմաուտ» է վերցրել։ Նախապես պլանավորել էին, թե հաջորդաբար որ մարզերն են գնալու, բայց այցերն ու հանդիպումները որոշել են առայժմ առկախել, մինչև հստակեցվի, թե որ ուժն ինչ ֆորմատով է մասնակցելու ընտրություններին։
Եթե ՀՓՇ մաս կազմող ուժերը մեծ դաշինքով չեն մասնակցելու, իսկ դա ամենահավանական տարբերակն է, ապա յուրաքանչյուր ուժ իր օրակարգով պետք է քարոզչություն իրականացնի, և մարզեր էլ կգնան անջատ-անջատ կամ այն ֆորմատներով, որով գնալու են ընտրությունների։
Գրեթե հստակ է, որ Քոչարյանը ՀՅԴ-ի և Վահե Հակոբյանի ղեկավարած «Վերածնվող Հայաստանի» հետ է մասնակցելու ընտրություններին, իսկ Արթուր Վանեցյանը, ամենայն հավանականությամբ, կգնա միայնակ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում