Միհրան Հակոբյան. Նախորդ 3 տարիները հայոց պատմության մեջ մնալու են որպես հանուն ոչնչի ներքին կռիվների տարիներ
Քաղաքագետ, «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր Միհրան Հակոբյանը գրում է.
«Միքայել Մինասյանը քաղաքական առաջնորդներից առաջինն էր և թերևս միակը, որ իրերն իրենց անվանումով անվանեց ու ստեղծված իրավիճակի դիագնոզը տվեց՝ մենք խայտառակվել ենք՝ որպես ազգ և պետություն, ու մեռել ենք, մենք գերեզմանափոսում ենք:
Բայց վերածնվելու և ապագա ստեղծելու շանս ունենք՝ խաղաղվելով մեր անցյալի հետ ու հստակ նպատակներ արձանագրելով՝ ապագա կառուցել:
Հիմա արդեն բոլորին է պարզ՝ աղետը վրա հասավ, որովհետև Հայաստանի ներկա իշխանություն կոչված թյուրիմացությունները երկիրը, ժողովուրդը, մարդուն ներքաշեցին անցյալի համար կործանարար կռիվների մեջ:
Քանի՞ կոպեկ արժեր, ի՞նչ իմաստ ուներ ՍԴ շուրջ ստեղծված էպոպեան, ի՞նչ իմաստ ուներ Մարտի 1-ի գործ կոչված ֆարսը: Բացի երկիրը խայտառակելուց և ժամանակն անիմաստ վատնելուց ու՞մ և ի՞նչ տվեց այդ նիկոլական բալագանը: Ոչ մեկի ոչինչ չտվեց, անգամ կապիտուլյանտին ոչինչ չտվեց:
Նախորդ 3 տարիները հայոց պատմության մեջ մնալու են որպես հանուն ոչնչի ներքին կռիվների տարիներ: Կռիվներ, որոնք ազգային ու պետական աղետի հասցրեցին: Հավատացեք՝ սերունդներն ու պատմությունը անիծելու են այդ կռիվները նախաձեռնողին»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Միքայել Մինասյանը քաղաքական առաջանորդներից թերևս առաջինն է, որ պատռել է մեռած քաղաքականության կապանքները
- Մենք չենք պարտվել, մենք խայտառակվել ենք ու դավաճանվել. Միքայել Մինասյան
- Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա դա անելու եմ իմ դեմքով. Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան