Հայաստանցի ծանրորդները՝ Եվրոպայի չեմպիոն ու փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարի մեջ են մտել Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:
Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը նախ բարձրացրել է 165 կգ, այնուհեըտ 171 կգ, սակայն չի բարձրացրել 175 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը առաջին մոտեցմանը բարձրացրել է 205 կգ, այնուհետ, 209 կգ, սակայն չի բարձրացրել 212 կգ: Հրում վարժությունում նա դարձել է բրոնզե մեդալակիր: Երկամարտում Արսեն Մարտիրոսյանը գրանցել է 380 կգ արդյունք և դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Գյումրեցի Սամվել Գասպարյանը գլխավերևում պահել է 171 կգ, 176 կգ, բայց չի պոկել 178 կգ: Այս ձևում նա նվաճել է փոքր արծաթե մեդալ:
Հրում վարժությունում Գասպարյանը նախ գլխավերևում պահել է 209 կգ, այնուհետ 214 կգ: Նա նվաճել է փոքր ոսկե մեդալ: Երկամարտում Սամվել Գասպարյանը գրանցել է արդյունք 390 կգ արդյունք և նվաճել ոսկե մեդալ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին