ԱՀԿ ղեկավարը հնարավոր է համարում պատվաստանյութերի արդյունավետության նվազումը
COVID-19-ի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել կորոնավիրուսի զգալի մուտացիաների դպքում: «ՌԻԱ նովոստի»-ն փոխանցում է, որ այդ մասին ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը:
ԱՀԿ ղեկավարը նշել է, որ հանդես է գալիս կորոնավիրուսի դեմ պայքարում երկրների միջև համաշխարհային համերաշխության օգտին, և շեշտել է, որ պառակտված աշխարհը չի հաղթի COVID-ին:
«Ինչպես գիտեք, վիրուսն արագորեն փոխվում է, մուտացիա է տեղի ունենում, և մենք ունենք մի քանի տեսակ տարբեր երկրներից: Եթե վիրուսի մուտացիայի փոփոխությունը բավականաչափ էական է և վիրուսի վարքի փոփոխությունը զգալի, ապա պատվաստանյութերը, որոնք այժմ ունենք, կարող են չաշխատել», - Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված վեբինարի ընթացքում ասել է Գեբրեյսուսը:
Նա շեշտել է, որ եթե պատվաստումների ծածկույթը անհապաղ չավելանա, ապա վիրուսի տարածման, շրջանառության և հետագա մուտացիա տեղի կունենա: ԱՀԿ ղեկավարը հավելել է, որ այդ դեպքում COVID-19-ի նոր տարբերակները, որոնց դեմ առկա դեղամիջոցներն անարդյունավետ են, թափանցելու են նաև այն երկրներ, որտեղ պատվաստումների ծածկույթը մեծ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան