Արցախի դեմ սանձազերծված պատերազմին մասնակից սիրիացի վարձկանների գումարները չեն տվել. WarGonzo
Սիրիացի թուրք վարձկանները, որոնք մասնակցել են Արցախի դեմ մարտերին, դժգոհել են վճարումներ չստանալուց: Ըստ «Լենտա ռու»-ի՝ այս մասին հայտնում է WarGonzo Տելեգրամի-ալիքը՝ հղում անելով արաբալեզու սոցիալական ցանցերին:
Ըստ ալիքի, տեսանյութում վարձկաններից մեկն ասում է, որ հրամանատարները չեն վճարում ռազմական գործողությունների մասնակիցների, վիրավորների ու զոհվածների ընտանիքներին:
«Սուլթան Սուլեյման շահի 16-րդ դիվիզիան չի կատարել իր պարտավորությունները մեր մարտիկների հանդեպ, աշխատավարձ չի տվել, ոչինչ չի վճարել վիրավորներին և զոհվածների ընտանիքներին: Մեզանից շատերը սոված են մնում: Չպետք է այդպես լինել»,- մեջբերում է WarGonzo-ն:
Ենթադրվում է, որ տեսանյութը նկարահանվել է Սիրիայի հյուսիսում, ձայնագրության ստույգ ամսաթիվն անհայտ է:
2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանան ագրեսիա սկսեց Արցախի դեմ: Դրանք շարունակվեցին մինչ նոյեմբերի 9-ը, երբ Երևանը, Մոսկվան և Բաքուն ընդունեցին հրադադարի մասին համատեղ հայտարարություն:
1991-ին հիմնականում հայերով բնակեցված Արցախը հռչակեց իր անկախությունը ԽՍՀՄ-ի մաս կազմող Ադրբեջանից: Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ: 1994-ին Ռուսաստանի միջնորդությամբ, Հայաստանը, Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը հրադադար կնքեցին, որը պարբերաբար խախտվում էր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան