Արցախի ԱԳՆ-ն՝ Մարաղայի ջարդերի մասին. Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն
Ադրբեջանի կողմից Մարաղայում հայերի նկատմամբ իրականացրած ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է,
«Ապրիլի 10-ին լրանում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա ավանի խաղաղ բնակչության դեմ իրականացված ցեղասպանության 29-րդ տարելիցը:
.Ադրբեջանական զորքերը, ներխուժելով Մարաղա, դաժանաբար սպանեցին և կտտանքների ենթարկեցին տեղի խաղաղ բնակչությանը, այդ թվում՝ կանանց, երեխաներին և ծերերին։
.Ոճրագործներն արժանացան պետական բարձր պարգևների, իսկ նրանց հրամանատարը՝ Ադրբեջանի Ազգային հերոսի կոչման, ինչը փաստում է, որ Ադրբեջանում հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը խրախուսվում է ամենաբարձր պետական մակարդակով:
.Մարդկության և մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն և պետք է դատապարտվեն։
.Մարաղայի ողբերգական դեպքերը չսպիացող վերք են մեր ժողովրդի հիշողության մեջ»։
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. 29 տարի առաջ հայը կարողացավ ինքնակազմակերպվել ու վերագտնել սեփական Ես-ը
- Արցախի ԱԳՆ. Մարաղայի կոտորածը Ադրբեջանի կողմից կազմակերպված աննախադեպ պատերազմական հանցագործություն էր
- Սասուն Միքայելյան. Մարաղայից մի կնոջ բերեցին հիվանդանոց, որին ազերիները կապել էին մեքենայից, քարշ տվել
- «Մարաղայի բնակչության դեմ կատարված հանցագործությունն իրականացրել է արդեն իսկ անկախ Ադրբեջանը». ԱԳՆ
- Անհրաժեշտ է, որ ԱԺ-ն Մարաղայի ցեղասպանության 27 տարվա առթիվ հատուկ հայտարարություն անի. Արման Աբովյան
- «Մարաղայի կոտորածն իրագործողներից մեկն ապրում է Շվեդիայում»
- Մարաղա 20 տարի անց. որպեսզի ողբերգությունն այլևս չկրկնվի